Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան. Իմ կռիվը իշխանափոխության համար է


Երրորդ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե քաղաքական ուժերից և քաղհասարակությունից բացի իշխանափոխության համար մեծ դերակատարում ունի իրավապահ համակարգը։

«Հիմա ո՞րն է մեր նպատակը՝ իշխանափոխություն անե՞լը, թե՞ կառավարչի մոտ ընդդիմություն աշխատելը: Սա շատ կարևոր հարց է: Հիմա, եթե ունենք կայացած ինստիտուտներ, որոնք կորոշեն, որ ամեն ինչը պետք է հերթով, շարքով, շնորհքով լինի, սպասենք ընտրությունների, գնանք ընտրություններով, կտեսնենք և այլն...: Կայացած ես համարում եմ այն ինստիտուտները, որոնք ճիշտ որոշումներ են կայացնում՝ ոչ թե ելնելով «այս ամիս մեզ կֆինանսավորեն, թե ոչ», այլ՝ երկրի շահերից», - ասել է երրորդ նախագահը՝ առանց հավելյալ մանրամասների:

Սերժ Սարգսյանը նախորդ շաբաթ, դարձյալ առանց մանրամասների, պնդել էր, թե Նիկոլ Փաշինյանին հեռացնելու պահը հասունացած է, իսկ իր առաջնորդած Հանրապետական կուսակցությունը ունի դա անելու ծրագիր:

«Հայկական համալսարանի» ուսանողների հետ հանդիպմանը Սարգսյանը կրկին անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի հետ հարաբերություններին՝ վստահեցնելով, որ երկրորդ նախագահը իր թշնամին չէ։ «Իմ կռիվը ոչ թե Հայաստանում հեղինակություն ունենալու, այլ իշխանափոխության համար է»,-ասել է 2018-ին համաժողովրդական շարժմամբ հեռացված Սարգսյանը:

Երկրորդ և երրորդ նախագահները տարաձայնություններ ունեն իշխանափոխության միջոցների հարցում. ի տարբերություն Սարգսյանի՝ Քոչարյանը կարծում է, որ Փաշինյանին հնարավոր է հեռացնել ընտրություններով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG