Մատչելիության հղումներ

«Կարծում եմ՝ Ռոբերտ Քոչարյանը ռուսական շպիոնի կարգավիճակ ունեցող մարդ է Հայաստանում». ԱԺ նախագահ


«Ես կարծում եմ, որ Ռոբերտ Քոչարյանը ռուսական շպիոնի կարգավիճակ ունեցող մարդ է Հայաստանում», - այսօր լրագրողների հետ ճեպազրույցում պնդեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, նշելով, թե դա իր կարծիքն:

«Ես քաղաքական գործիչ եմ և քաղաքական հայտարարություն անելու ազատություն ունեմ: Նա ռուսական շահերը հետապնդող և միայն էդ ուղղությամբ ծառայություն մատուցող քաղաքական գործիչ է», - նշեց Սիմոնյանը:

Ալեն Սիմոնյանի խոսքով, եթե հայտարարություններ ես անում, որոնք կատարյալ ձևով համընկնում են ռուսական հայտարարությունների հետ, ապա ինքը կարող է նման հետևություններ անել:

Արձագանքելով դիտարկմանը, որ ընդդիմախոսներն էլ կարծում են, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ թուրք-ադրբեջանական տանդեմի շահերի պաշտպանն է, նրանց բոլոր պահանջները կատարողը, Ազգային ժողովի նախագահն ասաց, թե Ալիևի հայտարարությունները հակառակն են ապացուցում, երբ Ադրբեջանի նախագահը դժգոհում է հայկական կողմից և անընդհատ հոխորտում է:




Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG