Մատչելիության հղումներ

Բելառուսի վարչապետը պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան


Բելառուսի վարչապետ Ալեքսանդր Տուրչինը պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան, որտեղ այդ երկրի ղեկավարության, այդ թվում՝ նախագահի, վարչապետի հետ կքննարկի երկկողմ հարաբերությունների խորացմանը վերաբերող հարցերը։ Այս մասին հայտնում է Բելառուսի կառավարության մամուլի ծառայությունը։

Գերատեսչության փոխանցմամբ՝ Բելառուսի կառավարության ղեկավարը նաև կայցելի «մի շարք կառույցներ այն տարածքներում, որոնք Ադրբեջանը վերականգնում է ռազմական գործողություններից հետո»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG