Մատչելիության հղումներ

Հյուսիսային Կորեան մոտ 15 հազար աշխատանքային միգրանտ է ուղարկել Ռուսաստան. ԶԼՄ-ներ


Հյուսիսային Կորեան մոտ 15 հազար աշխատանքային միգրանտ է ուղարկել Ռուսաստան, հայտնում են Wall Street Journal-ը և Reuters-ը՝ հղում անելով հարավկորեական հետախուզությանը։

Փհենյանի միջուկային ծրագրերի ֆինանսավորումը սահմանափակելուն ուղղված պատժամիջոցների շրջանակներում ՄԱԿ-ի ԱԽ որոշմամբ Հյուսիսային Կորեայի քաղաքացիներին արգելված է արտասահմանում աշխատանքի ընդունել։
Լրատվամիջոցները, վկայակոչելով ռուսաստանյան վիճակագրական պաշտոնական տվյալները, գրել են, որ 2024 թվականին այդ երկիր մուտք գործող հյուսիսկորեացիների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 12 անգամ։

Բացի աշխատանքային միգրանտներից, Հյուսիսային Կորեան նաև զինվորներ ու սպառազինություն է ուղարկում Ռուսաստան։ Հարավկորեական հետախուզության տվյալներով՝ 2024 թվականին մոտ 12 հազար, այս տարի էլ ՝ 3 հազար հյուսիսկորեացի զինվոր է ժամանել Ռուսաստան Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցելու համար։ Սեուլի տվյալներով՝ հյուսիսկորեական կորուստները կազմել են մոտ 4,700 մարդ, այդ թվում՝ 600 զոհ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG