Իսրայելը հայտարարում է, թե օդային հարվածներով կաթվածահար է արել Եմենի՝ հութի ահաբեկիչների վերահսկողության տակ գտնվող միջազգային օդանավակայանը։
«Վնասվել են թռիչքուղիները, ինքնաթիռները և օդանավակայանի ենթակառուցվածքները», - հայտարարել են Իսրայելի զինված ուժերը՝ պնդելով, թե օդանավակայանն օգտագործվում էր ահաբեկիչների կողմից «զենքի և մարտիկների տեղափոխման համար»։
Ավելի վաղ՝ անցած շաբաթավերջին, հութիները հրթիռակոծել էին Իսրայելի մայրաքաղաքը, հրթիռներից մեկն ընկել էր Բեն Գուրիոն միջազգային օդանավակայանի մոտ՝ խուճապ առաջացնելով ուղևորների շրջանում։ «Մեզ վնասող յուրաքանչյուր ոք յոթն անգամ ավելի ծանր պատասխան կստանա», - սպառնացել էր Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։