Մատչելիության հղումներ

Իսրայելը տասնյակ հազարավոր պահեստազորայինների է զորակոչում «Համաս»-ի դեմ գործողություններն ընդլայնելու համար


Իսրայելի ԶՈՒ տանկերը Գազայի հատվածի հյուսիսում, ապրիլ, 2025թ.
Իսրայելի ԶՈՒ տանկերը Գազայի հատվածի հյուսիսում, ապրիլ, 2025թ.

Իսրայելը հայտարարել է տասնյակ հազարավոր պահեստազորայինների զորակոչի մեկնարկի մասին՝ Գազայի հատվածում պաղեստինյան «Համաս» խմբավորման դեմ գործողությունները «ամրապնդելու և ընդլայնելու» համար:

Իսրայելի Պաշտպանության բանակը շեշտել է, որ մտադիր է
սաստկացնել ճնշումը Գազայի հատվածից պատանդներին վերադարձնելու համար և զինյալներին ոչնչացնելու գործողությունները։

Իսրայելցի զինվորականները նշել են, որ բանակը գործելու է նոր տարածքներում՝ ոչնչացնելու Արեւմուտքի կողմից ահաբեկչական կառույց ճանաչված «Համաս»-ի բոլոր ենթակառուցվածքները՝ թե՛ գետնի տակ, թե՛ գետնի վրա:

Նոր հրադարար հաստատելու և 59 իսրայելցի պատանդներին ազատ արձակելու հարցով միջազգային միջնորդների մասնակցությամբ բանակցություններում Իսրայելն ու պաղեստինյան խմբավորումը համաձայնության չեն հասել։ Հրադադարի շուրջ նախորդ պայմանավորվածությունը խախտվել է շաբաթներ անց՝ մարտի 18-ին, երբ Իսրայելը վերսկսել է ռազմական գործողությունները նորանոր տարածքներ գրավելով Գազայի հատվածում:





Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG