Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին պնդում է, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն փորձում է Միացյալ Նահանգներին ներքաշել «աղետի» մեջ:
«Նեթանյահուն ուղղակիորեն միջամտում է ԱՄՆ կառավարության գործերին, որպեսզի ներքաշի մեր տարածաշրջանում ևս մեկ աղետի մեջ», -X-ում գրել է Արաղչին՝ Իսրայելին զգուշացնելով հեռու մնալ «Իրանի դեմ ցանկացած սխալից»։
Նախարարի խոսքով՝ Նեթանյահուն նախագահ Թրամփին «լկտիաբար թելադրում է ինչ կարող է, և ինչ չի կարող անել Իրանի հետ իր դիվանագիտության մեջ»։
Իրանի արտգործնախարարի հայտարարությունը հնչում է Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների հերթական փուլի հետաձգումից հետո։ Կողմերը պնդել են, թե Հռոմում նախատեսված հանդիպման չեղարկման պատճառը «լոգիստիկ խնդիրներն են»։