Պուտինն ու Փեզեշքիանը քննարկել են Իրանի և ԱՄՆ-ի՝ միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հեռախոսազրույց են ունեցել:

Ըստ հաղորդագրության՝ մտքեր են փոխանակվել նաև Իրանի և ԱՄՆ-ի միջև միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ընթացքի շուրջ։

Ռուսական կողմը հաստատել է իր պատրաստակամությունը՝ նպաստելու այդ երկխոսության առաջխաղացմանը։

Իրանի ԱԳ նախարարն այսօր ավելի վաղ հայտարարել էր, որ Թեհրանը պատրաստ է բանակցություններ վարել եվրոպական խոշոր տերությունների հետ՝ Իրանի կողմից միջուկային զենք ձեռք բերելու հնարավորության վերաբերյալ նրանց մտահոգությունները լուծելու համար։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրանն ու ԱՄՆ-ը անուղղակի բանակցում են ու ուղղակի սպառնում իրար. Թեման միջուկայինն է