Մատչելիության հղումներ

Ֆրիդրիխ Մերցը երկրորդ փուլով ընտրվեց Գերմանիայի կանցլեր


Գերմանիայում Քրիստոնեա-դեմոկրատական միության ու սոցիալ դեմոկրատների կոալիցիոն թեկնածու Ֆրիդրիխ Մերցը երկրորդ փուլով ընտրվեց կանցլեր։ Օրվա առաջին կեսին նա անակնկալ ձախողել էր՝ դառնալով առաջին թեկնածուն ետպատերազմյան Գերմանիայում, որ չէր հաստատվել Կանցլերի պաշտոնում։

Ժամեր անց կազմակերպված երկրորդ քվեարկությանը նրա օգտին են քվեարկել Բունդեսթագի 630 պատգամավորներից 325-ը։

Երեկ՝ շաբաթներ շարունակված բանակցություններից հետո նրա պահպանողական դաշինքը կոալիցիոն համաձայնագիր էր կնքել Սոցիալ-դեմոկրատների հետո՝ խոստանալով նոր թափ հաղորդել Գերմանիայի տնտեսությանը, ամրապնդել բանակն ու պայքարել ապօրինի միգրացիայի դեմ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG