Գերմանիայում Քրիստոնեա-դեմոկրատական միության ու սոցիալ- դեմոկրատների կոալիցիոն թեկնածու Ֆրիդրիխ Մերցին այսօր չի հաջողվել ընտրվել կանցլեր քվեարկության առաջին փուլում: Պահպանողական, 69-ամյա Մերցին 6 ձայն է պակասել նվազագույն անհրաժեշտ 316-ից։
Մերցը երկրորդ անգամ կփորձի դառնալ կանցլեր, գրում է Spiegel-ը։
Խորհրդարանականները 14 օր ունեն Մերցին կամ կանցլերի մեկ այլ թեկնածուի բացարձակ մեծամասնությամբ ընտրելու համար, հաղորդում է Reuters-ը։
Մերցի պահպանողական դաշինքը փետրվարյան ընտրություններում հաղթեց՝ հավաքելով ձայների 28.5 տոկոսը։ Գերմանիան նոր կոալիցիան կառավարություն ունի. Քրիստոնեա-դեմոկրատական միությունը՝ ապագա կանցլեր Ֆրիդրիխ Մերցի գլխավորությամբ, կոալիցիոն հուշագիր է ստորագրել ձախ կենտրոնամետ սոցիալ-դեմոկրատների հետ՝ վերջ դնելով երկրի քաղաքական դաշտում շուրջ կես տարի շարունակված անորոշությանը։
Մանրամասները տե՛ս այստեղ