Եմենի հութիները խոստացել են պատասխանել Իսրայելին, որն այսօր հրթիռակոծել էր նրանց վերահսկողության տակ գտնվող Սանայի օդանավակայանն ու մի քանի էլեկտրակայաններ։
Իսրայելը հայտարարել էր, թե զինյալների վերահսկողության տակ գտնվող կառույցները կաթվախահար են եղել։
Իսրայելի «ագրեսիան անպատասխան չի մնա, և Եմենը ետ չի կանգնի Գազային աջակցելու իր դիրքորոշումից», - հայտարարել են Իրանի աջակցությունը վայելող ապստամբները։